Թբիլիսիի մերձակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-Վրաստան վարժանքները

0
117

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում՝ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի Վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) տարածքում մեկնարկել են «ՆԱՏՕ-Վրաստան-2016» վարժանքները: Դրանք կտեւեն մինչեւ նոյեմբերի 20-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի պաշտպանության նախարարությունը:

«Ընդգրկուն վարժանքներին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 12 անդամ եւ երկու գործընկեր երկրներ: Վարժանքներում գործի են դրված են 250 զինվորականներ: Համատեղ վարժանքների գլխավոր նպատակը Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխհամատեղելիության ապահովումն Է»,- հայտնել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները բացման արարողության ժամանակ:

Ռազմական գերատեսչությունը նշում Է, որ «ՆԱՏՕ-Վրաստան 2016» վարժանքները թվով երկրորդ վարժանքներն են, որոնք անցկացվում են ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթի (SNGP) շրջանակներում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/867383/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here