Թուրքիայում գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում կալանավորված է շուրջ 36 հազար մարդ

0
107

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում կալանավորվածների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T 24-ը:

Արդարադատության նախարարի տվյալներով` երկրում կալանավորված է շուրջ 36 հազար մարդ, ովքեր մեղադրվում են գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ: Կալանավորման որոշում է ընդունվել 4 հազար 115 անձի նկատմամբ, ովքեր փախուստի մեջ են: Նրանցից 92-ը զինվոր են, 213-ը` ոստիկան:

Աշխատանքից հեռացվել են 3 հազար 456 դատավոր և դատախազ:

Պաշտոնական Անկարան չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:

Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում հայրենիքում: 74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները բաժանվել են: 

Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
http://armenpress.am/arm/news/867387/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here