Կոալիցիան ԻՊ-ի հազարից ավելի զինյալների Է ոչնչացրել Մոսուլի մոտ գործողությունն սկսելուց ի վեր

0
88

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման հազարից ավելի զինյալներ են ոչնչացվել Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, ծայրահեղականներից ազատագրելու ռազմական գործողության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին, հայտարարել Է միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչը:

«Մոսուլի մերձակայքում գործողության սկսվելու պահից ոչնչացվել Է ԻՊ-ի 1363 կողմնակից»,-նշել Է նա: Կոալիցիայի ներկայացուցիչը, որն իրաքյան զորքերի հետ միասին մասնակցում Է քաղաքի նկատմամբ օրինական իշխանությունների վերահսկողության վերականգնմանը, հավելել Է, որ բոլոր այդ արմատականները ոչնչացվել են «մարտական գործողությունների ընթացքում», ընդ որում չճշտելով, թե վիճակագրությունը ներառում Է արդյոք այն զինյալներին, որոնք սպանվել են ռազմաօդային ուժերի հարվածների հետեւանքով:

ԻՊ-ի ծայրահեղականներից Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմարշավն սկսվել Է հոկտեմբերի 17-ին: Իրաքի կառավարական ուժերի հետ միասին դրան մասնակցում են քրդական զինված կազմավորումները, ինչպես նաեւ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան: Մոսուլը գտնվում Է Իրաքի հյուսիսարեւմտյան մասում, նրա բնակչությունը կազմում Է մոտավորապես 1,3 մլն մարդ: Այդ քաղաքն ավելի քան երկու տարի գտնվում Է ԻՊ-ի վերահսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/867333/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here