Հունաստանի կառավարությունն ահաբեկչություն Է որակել Աթենքում հարձակումը Ֆրանսիայի դեսպանատան վրա

0
102

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Տզանակոպուլոսը դատապարտել Է անցած գիշեր Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան վրա կատարված հարձակումը եւ չարագործների գործողությունը որակել ահաբեկչական գործողություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Հունաստանի կառավարությունը դատապարտում Է Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան վրա կատարված հարձակումը եւ իր աջակցությունն Է հայտնում ոստիկանության աշխատակցին, որը վիրավորվել Է հարձակման հետեւանքով,-ասել Է նա:-Հունաստանի ոստիկանությունը կկատարի մեղավորներին բացահայտելու իր խնդիրը եւ երաշխավորում Է բոլոր քաղաքացիների պաշտպանությունը: Այսօրինակ ահաբեկչական գործողությունները չեն կարողանա ազդել Հունաստանի եւ Ֆրանսիայի հարաբերություններում տիրող բարեկամության եւ համերաշխության վրա»:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ անհայտ անձանց կողմից նետված նռնակ Է պայթել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան տարածքում, ինչի հետեւանքով թեթեւ վիրավորվել Է դիվանագիտական ներկայացուցուչությունը հսկող մի ոստիկան:

Երկու չարագործներ մոտոցիկլետով անցել են դեսպանության շենքի մոտով, նռնակ նետել ու ճողոպրել: Միջադեպի վայր են ժամանել իրավակարգի աշխատակիցներ եւ սակրավորներ, որոնք շրջապատել են թաղամասը: Ֆրասնիայի դեսպանատունը գտնվում Է Վասլիսաս Սոֆիասի պողոտայում՝ Աթենքի կենտրոնում: Շրջափակման պատճառով քաղաքի կենտրոնում կանգնեցվել Է երթեւեկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/867373/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here