Յագլանդը մեկնել է Թուրքիա

0
101

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը նոյեմբերի 10-ին ժամանել է Անկարա` մի շարք հանդիպումներ անցկացնելու թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:

Անկարայում Յագլանդը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու, ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների և Սահմանադրական դատարանի նախագահի հետ:

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Յագլանդը ցանկություն ունի շարունակելու երկխոսությունը Թուրքիայի ղեկավարների հետ երկրում ձախողված հեղաշրջման փորձից  հետո հայտարարված արտակարգ դրության վերաբերյալ:

Յագլանդը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում հեղաշրջման փորձին հաջորդած շրջանում  ստեղծված իրադրության առնչությամբ: Նա նախազգուշացրել է, որ Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ծայրահեղականություններից չխուսափելու պարագայում հնարավոր է, որ ՄԻԵԴ-ում պաշտոնական Անկարայի դեմ մեծ թվով բողոք ներկայացվի: Նա մտահոգիչ է անվանել երկրում քրդական 15 լրատվամիջոցի փակումը:
http://armenpress.am/arm/news/867372/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here