Տոկիոյի սակարանում Nikkei ինդեքսը գրեթե 7 տոկոս աճ Է արձանագրել ԱՄՆ-ի ընտրություններից հետո

0
111

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ֆոնդային սակարանում սակարկություններն ավարտվել են հիմնական ինդեքսների զգալի աճով: Ճապոնիայի համար հանգուցային Nikkei ինդեքսը, որն արտացոլում Է երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքները, գործառնությունների ավարտին աճել Է 6,72 տոկոսով՝ մինչեւ 17344,42 կետի նշագիծ: Ավելի լայն TOPIX-ը, որն արձանագրում Է սակարանի Էլիտար առաջին սեկցիայի բոլոր ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքները, բարձրացել Է 5,78 տոկոսով եւ հասել 1376,65 կետի մակարդակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի ընտրությունների նախնական արդյունքների ֆոնին Տոկիոյում ինդեքսները նվազել Էին միջին հաշվով 5 տոկոսով, իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն իջել Էր գրեթե 3,5 տոկոսով: Այսպիսով, երկու առեւտրական օրում Տոկիոյի սակարանն ապրել Է գնանշումների՝ Brexit-ից հետո խոշորագույն անկումը եւ 2016 թվականի փետրվարից ի վեր խոշորագույն աճը:  

Սակայն նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ի սակարաններում աճի եւ շուկայում դրական տրամադրվածության շնորհիվ Տոկիոյի ֆոնդային սակարանում գնանշումները փոխհատուցեցին անկումը: Բացի դրանից, Տոկիոյում ներդրողները դրականորեն են ընկալել Ճապոնիայի հետ հարաբերություններն ամրապնդելու ցանկության վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/867341/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here