S&P-ն ԱՄՆ-ի վարկանիշը նախագահի ընտրություններից հետո հաստատել Է “AA+” մակարդակում

0
98

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունն ԱՄՆ-ի երկարաժամկետ սուվերեն վարկային ռեյտինգը երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո հաստատել Է “AA+” նշագծին՝ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գործակալության  տեղեկագրում: Միաժամանակ S&P-ն ԱՄՆ-ի կարճաժամկետ սուվերեն վարկային ռեյտինգը հաստատել Է “A-1+” մակարդակում:  

«Կայուն կանխատեսումը վկայում Է այն մասին որ վարկանիշի վրա ազդող բացասական եւ դրական գործոններն առաջիկա երկու տարում կհավասարակշռվեն»,- նշում Է գործակալությունը:

Մասնավորապես, S&P-ն կարծում Է, որ բոլոր այն նոր միջոցները, որոնք կձեռնարկվեն առեւտրի եւ ներգաղթի բնագավառում, Էապես չեն դանդաղեցնի ԱՄՆ-ի տնտեսության աճը: Գործակալությունը կարծում Է, որ երկրի համախառն ներքին արդյունքի աճը 2016 թվականին կկազմի 1,5 տոկոս, 2017 թվականին՝ 2,4 տոկոս, 2018 թվականին՝ 2,3 տոկոս, իսկ 2019 թվականին՝ 2,2 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Reuters
http://armenpress.am/arm/news/867319/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here