Աբասը կոչ Է արել ընդլայնել Պաղեստինի եւ Իսրայելի հակամարտության կարգավորման մասնակիցների կազմը

0
106

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հանդես Է գալիս պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման նոր մեխանիզմի ստեղծման օգտին՝ ձեւաչափի մասնակից պետությունների թվի ընդլայնմամբ:

«Մենք ասում ենք, որ անհրաժեշտ Է ընդլայնել մասնակից պետությունների թիվը՝ ի լրումն արաբական երկրների եւ հրավիրել միջազգային խորհրդաժողով, որը մեխանիզմ կմշակի 5+1 մեխանիզմի նմանությամբ եւ կսահմանի բանակցությունների եւ որոշումների իրագործման վերջնաժամկետը»,-ասել Է Աբասը նոյեմբերի 11-ին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:   

«Իսրայելի ներկայիս կառավարությունը խույս Է տալիս պատասխանատվությունից եւ հույս ունի ժամանակ շահել հրեական բնակավայրերի ընդլայնման իր գործունեությունն ակտիվացնելու եւ երկպետական որոշումը վերացնելու համար: Իսրայելի իշխանությունների այս պրակտիկան ի չիք Է դարձրել Մերձավորարեւելյան քառյակի ջանքերը»,-հավելել Է նա:
http://armenpress.am/arm/news/867541/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here