ԱՄԷ-ում հայկական եկեղեցիներն ակտիվ գործում են. Հրանուշ Հակոբյան

0
113

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական եկեղեցիներն ակտիվ գործում են: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Արաբական Միացյալ Էմիրություններում ունենք երկու եկեղեցի` Աբու Դաբիում Սրբոց Նահատակաց և Շարժայում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող այս հայկական եկեղեցիներն ակտիվ գործում են: Եվ Տեր Հայրը և Հայր Սուրբը գործնական մարդիկ են, զբաղվում են հայապահպանության խնդիրներով»,-ասաց նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքով, Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական համայնքը բավական կազմակերպված է ու ակտիվ: Նրա խոսքով, ԱՄԷ-ում հայ համայնքը հայապահպանության խնդիր չունի:

«Բոլորը խոսում են հայերեն, հատկապես՝ երեխաները, և դա մեծ հպարտություն է: Դպրոցները նորմալ գործում են, անհրաժեշտ քանակությամբ գրականություն ստանում են: Այստեղ ունենք երկու մեկօրյա դպրոց` Շարժայում, Աբու Դաբիում: Համայնքը  կայացած է, նրա անդամները 40 տարի առաջ հիմնականում եկել են  Սիրիայից և Լիբանանից: Վստահաբար կարող ենք ասել, որ նրանք կարողացել են իրենց տեղը գտնել»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄԷ-ի հայ համայնքին Սիրիայից եկած հայրենակիցներին օգտակար լինելու համար:

Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է 10 հազարից ավելի հայ: 
http://armenpress.am/arm/news/867532/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here