Առնվազն 110 մարդ է տուժել Աֆղանստանում ԳԴՀ-ի հյուպատոսարանի վրա հարձակման հետեւանքով

0
108

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 110 մարդ Է տուժել Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում ԳԴՀ-ի հյուպատոսարանի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հյուպատոսարանի մոտ ականապատված ավտոմեքենայի պայթեցման եւ դրան հաջորդած հրաձգության հետեւանքով զոհվել Է երկու, վիրավորել 84 մարդ:

Nazar Hotel հյուրանոցի մերձակայքում առաջին պայթյունից հետո, որը գերմանացի դիվանագտներին օգտագործում Էին որպես հյուպատոսարան, երկրորդ ուժգին պայթյունը որոտացել Է արդեն շենքի ներսում, ավելի վաղ հայտարարել Է տարածաշրջանային ոստիկանության ներկայացուցիչ Սայիդ Սարվար Հուսայնին:

Թալիբների ներկայացուցիչը հայտարարել Է, որ հարձակումը պատասխան Էր Կունդուզի նահանգում ամերիկյան օդուժի գործողություններին, որտեղ նոյեմբերի 3-ին ռմբակոծման հետեւանքով զոհվել Էին 30-ից ավելի խաղաղ բնակիչներ:

Լուսանկարը` AP
http://armenpress.am/arm/news/867484/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here