Զոհվածների ընտանիքների աջակցությունը ոչ թե սոցիալական, այլ պաշտպանության ապահովման քաղաքականություն է. նախարար

0
138

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովն ընդունեց զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին նախագիծը լիագումար նիստ ընդգրկելու մասին հարցը: Օրինագծով առաջարկվում է բնակչությանը՝ անկախ աշխատավարձի չափից, ամսական 1000 դրամի մասնաբաժին հատկացնել բանակին՝ բացառությամբ նվազագույն աշխատավարձ ստ ացողներին: 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ սա ոչ թե սոցիալական աջակցության ծրագիր է, այլ պաշտպանության ապահովման քաղաքականություն: «Համարում եմ, որ սա կարևոր քայլ է։ Իմ խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձը ստանալիս մտածի առաջնագծի տղաների մասին: Կարող է ասել, որ սա չափից ավել ռոմանտիկ է, պաթետիկ է, բայց պաշտպանության ու անվտանգության գործում գաղափարախոսությունն ունի կարևորագույն դեր: Դուք կարող եք քննադատել կամ համաձայնել իմ քաղաքականության հետ, բայց իմ մոտեցումը սա է»,- «Արմե նպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:

Հանձնաժողովի անդամներից Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե ինչու հարցի առնչությամբ հանրային լայն քննարկում չի անցկացվել: Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ ամենևին պարտադիր չէ, որ լայն քննարկումը տևի տարիներով, բայց նշեց, որ նախագիծը քննարկվում է հիմա, քննարկվելու է նաև Ազգային ժողովում:

Իր հերթին, պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց խնդրի լուծմանն ուղղել արագաչափերից ստացվող եկամուտները: 

Արձագանքելով` Վիգեն Սարգսյանն ասաց, որ կողմ է առաջարկին: «Եթե օգնեք անենք, շնորհակալ կլինեմ: Ես երկու ձեռքով կողմ եմ: Որևէ առարկություն չունեմ, բայց չեմ կարծում, որ սա կարող է փոխարինել առաջարկվող ծրագրին»,- ասաց Պաշտպանության նախարարը:

Հանձնաժողովի անդամներից օրինագծին դեմ քվեարկեցին Թևան Պողոսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, իսկ Էդմոն Մարուքյանը քվեարկեց ձեռնպահ:

Կառավարությունը նոյեմբերի 10-ին հավանություն է տվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին, որով նախատեսվում է մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքներին միանվագ տրամադրել 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ: Յուրաքանչյուր աշխատող քաղաքացի հիմնադրամին ամսական հազար դրամ կվճարի:Հիմնադրամը կառավարելու են Կառավարությունը, Կենտրոնական բանկը և Հոգաբարձուների խորհուրդը: Կառավարման ծախսերը չպետք է գե րազանցեն ակտիվների 0.5 տոկոսը, իսկ ակտիվների կառավարման ծախսերը՝ 2 տոկոսը:  
http://armenpress.am/arm/news/867611/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here