Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահը հակադարձել է Յըլդըրըմին

0
120

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Չաղրալ Դեմիրելը հակադարձել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Չաղրալ Դեմիրելը, հակադարձելով վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը, ըստ որի Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AKP) միայն Ազգայնական շարժում (MHP) կուսակցության հետ միասին կարող է խորհրդարանում անց կացնել սահմանադրական փոփոխությունները, որոնք ենթադրում են անցում նախագահական համակարգին, ասել է. «Եթե մենք չլինենք նոր սահմանադրության խորհրդարանական քվեարկությանը, դա չի ընդունվի ո’չ հանրության շրջանում, ո’չ արտաքին աշխարհում»:

Բացի այդ Չաղրալ Դեմիրելը մամուլի ասուլիսի  ժամանակ  դատապարտել է իր կուսակից ընկերների ձերբակալություննրը  եւ նրանց նկատմամբ իրականացվող ճնշումները:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր  նոյեմբերի 4-ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:  
http://armenpress.am/arm/news/867603/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here