Լեհաստանը նշում է անկախության 98-րդ տարեդարձը

0
131

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը նոյեմբերի 11-ին նշում Է Անկախության օրը: Այդ կապակցությամբ հանրապետության տարբեր քաղաքներում ծրագրված են տոնական միջոցառումներ, համերգներ եւ երթեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ հիմնական պաշտոնական հանդիսությունները տեղի կունենա կեսօրին Վարշավայի կենտրոնում: Անհայտ զինվորի շիրիմի մոտ կկայանա պահակախմբի հանդիսավոր փոխարինում եւ զորահանդես: Մինչ այդ պետության ղեկավարը կմասնակցի տոնական ժամերգության եւ պետական պարգեւներ կհանձնի տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք ավանդ են ներդրել երկրի զարգացման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA
http://armenpress.am/arm/news/867490/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here