Կարլսենը կսկսի սպիտակ խաղաքարերով

0
95

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի թագի համար առաջին պարտիայի առաջին քայլը կանի Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը կսկսի խաղը սպիտակ խաղաքարերով:

 Չեմպիոնն ու հավակնորդ Սերգեյ Կարյակինը միմյանց դեմ խաղալու են 12 պարտիա: Եթե կողմերից մեկը մինչև 12-րդ պարտիան իր ակտիվում գրանցի 6.5 միավոր, ապա մրցախաղը կավարտվի ժամանակից շուտ` նրա հաղթանակով: 
http://armenpress.am/arm/news/867544/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here