Հայաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

0
106

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը: 

Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգ այուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: 
http://armenpress.am/arm/news/867567/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here