Ռուս զինվորականները Հալեպում քիմիական զենքի կիրառման հետքեր են գտել

0
131

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության գիտական կենտրոնի սպաները Հալեպ քաղաքի հարավարեւմտյան ծայրամասի «1070»  շրջանում տեղանքի հետախուզում անցկացնելիս հայտնաբերել են ահաբեկիչների կողմից խաղաղ բնակչության եւ սիրիացի զինծառայողների դեմ քիմիական զենքի կիրառման ապացույցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնո ւմ Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետները հայտնաբերել են ահաբեկիչների չպայթած հրետանային զինամթերք, որը պարունակում Է թունավոր նյութեր, ինչպես նաեւ դրա կիրառման վայրում վերցվել են գրունտի նմուշներ եւ պայթած զինամթերքի բեկորներ»,– նշել Է Կոնաշենկովը:  

Նա նաեւ հայտնել Է, որ շարժական լաբորատորիայում շտապ անալիզի անցկացումից հետո պարզվել Է, որ թունավոր նյութերը, որոնցով լիցքավորված Է եղել զինյալների հրետանային զինամթերքը, ամենայն հավանականությամբ, եղել են քլոր եւ սպիտակ ֆոսֆոր:
http://armenpress.am/arm/news/867493/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here