«Գազպրոմ»-ն ու Իրանը կարող են քննարկել ԻԻՀ-ից Հայաստան գազամատակարարումների ավելացման հարցը

0
107

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և «Գազպրոմ»-ի միջև Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կարող է անդրադարձ կատարվել նաև Իրանից Հայաստան գազամատակարարումների ծավալների ավելացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է իր աղբյուրը: Բանակցությունները վարելու են «Գազպրոմ»-ի կառավարման փոխնախագահ Վիտալի Մարկելովը և Իրանի նավթի փոխնախարար Ամիր ՀոսÕ �յն Զամանի Նիան:

Ըստ պարբերականի` բանակցություններն ընթանալու են ֆրանսիական Total ընկերության՝ իրանական շուկա վերադառնալու համատեքստում: Իրանը մտադիր է իր շուկա ներգրավել նաև «Գազպրոմ»-ին:

«Բանակցություններում կարող է անդրադարձ կատարվել նաև Իրանից Հայաստան գազի մատակարարումների աճին, որի գազատրանսպորտային համակարգը ղեկավարվում է ռուսական ընկերության կողմից: Այժմ  «Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է մատակարարում Վրաստանով, որի հետ տարանցման մասին համաձայնագրի ժամկետը լրանում է տարեվերջին: Իրանի հետ բանակցությունները կարող են ուժեղացնել «Գազպրոմ»-ի դիրքերը և մեծացնել ճնշումը Վրաստանի վրա`   տրանզիտի գնի նվազեցման համար»,- գրել է թերթը: 
http://armenpress.am/arm/news/867608/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here