Թրամփը վստահեցրել է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ

0
138

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցնում է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան հայտարարությունը նա արել է  ընտրություններում տարած հաղթանակից հետո իր առաջին` The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Խոսելով քաղաքականության մասին` Թրամփը տեղեկացրել է, որ արդեն իսկ ուղերձներ է ստացել համաշխարհային շատ առաջնորդներից, բացառությամբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից, իսկ նրանցից որոշներից հետ ունեցել է հեռախոսազրույց: Թրամփն ընդգծել է, որ հիանալի նամակ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ավելացնելով, որ շուտով նրանց միջև կայանալու է հեռախոսազրույց: Միաժամանակ, պարբերականը միլիարդատերի ուղիղ խոսք չի մեջբերել:   

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ ՌԴ առաջնորդը չի նախատեսում կապ հաստատել Թրամփի հետ` մինչ պաշտոնապես նախագահի լիազորությունները ստանձնելը: 
http://armenpress.am/arm/news/867640/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here