Արցախի ՊԲ-ն ճնշել է Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը

0
106

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի նկատմամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ձեռքի հակատանկային նռնականետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է. «Նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը ՊԲ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (17 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (9 արկ):

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

 
http://armenpress.am/arm/news/867695/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here