Արցախում հայ զինծառայող է զոհվել

0
94

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, նոյեմբերի 13-ի ժամը 02:15-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 
http://armenpress.am/arm/news/867696/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here