ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ քաղաքականությունը չի փոխի նույնիսկ ԱՄՆ-ի պատճառով. Մոգերինի

0
127

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը «Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը չի փոխի», նույնիսկ եթե դա անի ԱՄՆ-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով ԵՄ-ի արտաքին գործերի նախ արարների արտահերթ հանդիպման արդյունքները, որը գումարվել Էր ԱՄՆ-ում կայացած ընտրությունների արդյունքները քննարկելու համար:

«ԵՄ-ն շատ սկզբունքային դիրք Է գրավում Ղրիմի բռնակցման եւ Ուկրաինայի իրադրության հարցում, եւ այդ դիրքորոշումը չի փոխվի՝ անկախ այլ պետությունների, մասնավորապես, ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությունից»,-հայտարարել Է նա: «Բայց դրա հետ մեկտեղ մենք շարունակում ենք շատ արդյունավետ երկխոսությունը, օրինակ՝ Իրանի եւ այլ դոսիեների շուրջ: Ուստի ես չԷի ցանկանա, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դիտարկվեին սեւ-սպիտակ գույներով»,-ասել Է Մոգերինին:

Միաժամանակ նա նշել Է, որ ԵՄ-ն միտված Է սերտ համագործակցություն հաստատելու ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ:

«ԱԳ նախարարությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել ապագա վարչակազմի հետ: Մենք որոշեցինք այդ աշխատանքն սկսել ԱՄՆ-ում անցումային շրջանի արդեն առաջին շաբաթներին»,- հավելել Է նա, հավաստելով, որ ԵՄ-ն «շարունակում Է գիշեր ու զօր աշխատել ներկայիս վարչակազմի հետ»: Մոգերինին նաեւ հույս Է հայտնել, որ շուտով կկարողանա այցելել ԱՄՆ եւ նոր պետքարտուղարին հրավիրել Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի խորհրդի նիստին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA
http://armenpress.am/arm/news/867745/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here