Թրամփը եւ Սի Ցզինպինը քննարկել են ամերիկա-չինական հարաբերությունների ապագան

0
121

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի  հեռախոսազրույցը դրսեւորեց միմյանց նկատմամբ կողմերի փոխադարձ հարգանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են Միացյալ Նահանգների ապագա ղեկավարի վարչակազմում:

«Երկու երկրների ղեկավարների միջեւ կայացած զրույցի ընթացքում դրսեւորվեց փոխադարձ հարգանքի հստակ զգացումը»,- հայտնել Է Թրամփի անցումային վարչակազմը:    

Վարչակազմի տվյալներով՝ «ընտրված նախագահը հայտարարել Է, թե հավատում Է, որ երկու ղեկավարների միջեւ կհաստատվեն ամենաամուր հարաբերությունները, որպեսզի իրենց երկրները կարողանան առաջ շարժվել»:

Հաղորդագրության մեջ նշվում Է, որ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, եւ պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպման եւ սերտ շփումների պահպանման շուրջը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
http://armenpress.am/arm/news/867739/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here