Կարլսենը և Կարյակինը երկրորդ պարտիայում ևս ոչ-ոքի խաղացին

0
108

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցաշարը: Մրցախաղի երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով խաղում էր Սերգեյ Կարյակինը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ պարտիայում մրցակիցները խաղարկեցին իսպանական պարտիա: Կարյակինը կարողացավ պահպանել սկզբնախաղային նախաձեռնությունը, և աշխարհի չեմպիոնը ստիպված էր գործել շատ հստակ, որպեսզի չեզոքացնի մրցակցի ճնշումը: Հաջող ստացվեց Կարլսենի ձիու փոխադրումը c4-ով b6 դաշտ: Կարյակինը որոշեց թուլացնել կենտրոնում ստեղծված լարվածությունը, և խաղը տեղափոխվեց վերջնախաղ: Այստեղ Կարյակինը ուներ փոքր առավելություն, սակայն Կարլսենը գործեց հստակ, և խաղի 33-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյու նքի: Մրցախաղի 3-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին:
http://armenpress.am/arm/news/867732/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here