Չավուշօղլուն ԵԽ նախագահ Շուլցին երկերեսանի է անվանել

0
99

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարություններն իրենց համար որևէ կարևորություն չունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անդրադառնալով Շուլցին հայտարարությանն այն մասին, որ երկրում մահապատիժը վերականգնելու պարագայում ԵՄ հետ բանակցային գործընթացին վերջ կտրվի, Չավուշօղլուն ասել է, որ Շուլցի սպառնալից հայտարարությունները որևէ ազդեցություն չեն գործում իրենց վրա: «Եթե Շուլցի ուժը բավականացնում է, թող նախ և առաջ դադարեցնի Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործունեությունը ԵԽ-ում: Իրականում կրկին ականատեսն ենք լինում Եվրամիության և խորհրդարանի նախագահի երկերեսանիությանն ու երկակի ստանդարտներին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
http://armenpress.am/arm/news/867720/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here