Ադրբեջանի ազգային արժույթը շարունակում է իր սրընթաց անկումը

0
103

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը շարունակում է անկում ապրել` կապված ադրբեջանական նավթի  գնանկման հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը` հղում անելով Ադրբեջանի կենրոնական բանկին:

Ադրբեջանի կենտրոնական բանկի հաղորդմամբ` նոյեմբերի 16-ին Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1, 7039 մանաթ:

Ադրբեջանում նոյեմբերի 12-ից 15-ը ներառյալ դոլար մանաթ փոխարժեքը կազմել է 1, 6954 մանաթ:

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Ադրբեջանի կենտրոնական բանկի եւ Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի մասնակցությամբ հերթական փոխարժեքային աճուրդը, որի ժամանակ 1 դոլարի համար առաջարկվող մեկնարկային գինը եղել է 1,6954 մանաթ եւ բարձրացել է` դառնալով 1,7024 մանաթ:

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ մեկ ամսվան  համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:

Դոլար-մանաթ պաշտոնական  փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ  ավելի բարձր փոխարժեք: 

Ադրբեջանում ներկայումս գործում է դոլարի լողացող փոխարժեք, եւ այն հարմարեցվում է ադրբեջանական նավթի գներին:
http://armenpress.am/arm/news/867978/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here