ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Ղրիմից Պետդումայի պատգամավորների դեմ

0
102

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Եվրամիությունից անմիջապես հետո պատժամիջոցներ Է սահմանել Պետդումայի՝ Ղրիմից ընտրված վեց պատգամավորների դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, որը նոյեմբերի 14-ին հրապարակվել Է նրա կայքում:

Ցուցակում հայտնվել են Ղրիմի նախկին փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը, հանրապետության Պետխորհրդի նախկին փոխխոսնակներ Կոնստանտին Բախարեւը եւ Անդրեյ Կոզենկոն, ինչպես նաեւ Սվետլանա Սավչենկոն, Պավել Շպերովը եւ Դմիտրի Բելիկը:

Ինչպես նշել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի տնօրեն Ջոն Սմիթը, Վաշինգտոնը շարունակում Է Բրյուսելի հետ սերտորեն համակարգել իր գործողությունները Մոսկվայի վրա ճնշում գործադրելու հարցում, որպեսզի «պաշտպանի Ուկրաինայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը»:
http://armenpress.am/arm/news/867882/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here