Դոլարը, ռուբլին ու եվրոն արժևորվել են, ֆունտն՝ արժեզրկվել

0
123

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նոյեմբերի 15-ին կազմել է 478,90 դրամ: Այն նոյեմբերի 14-ի համեմատ արժևորվել է 0,49 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 517,12 դրամ՝ արժևորվելով 2,54 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 594,94 դրամ է, նոյեմբերի 14-ի համեմատ այն արժեզրկվել է 2.07 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը նոյեմբերի 15-ին կազմել է 7,32 դրամ` նոյեմբերի 14-ի համեմատ այն արժևորվել է 0,09 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 264,75 դրամ, ոսկի՝ 18,685,79 դրամ, պլատին` 14,411,58 դրամ:
http://armenpress.am/arm/news/867984/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here