Իսրայելը ցուցադրել Է պայթանյութ հայտնաբերող աշխարհում առաջին անօդաչուն

0
118

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Laser Detect Systems (LDS) ընկերությունը Թել Ավիվի HLS&Cyber Expo ցուցահանդեսում ներկայացրել Է SpectroDrone աշխարհում առաջին անօդաչու թռչող ապարատը, որը հանդերձված Է տվիչներով՝ անվտանգ տարածությունից պայթանյութի եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է LDS-ի կայքում: 

Անօդաչուն օգտագործում Է մի քանի կիլոմետր հեռավորությունից պայթանյութի եւ գազային, հեղուկ, փոշի վտանգավոր այլ նյութերի հայտնաբերման լազերային համակարգը: SpectroDrone-ը կարող Է կատարել այդ խնդիրները՝ ունենալով գործողության՝ երեք կիլոմետր օպերատիվ շառավիղ:  

Ենթադրվում Է, որ նոր ապարատը կարելի կլինի օգտագործել ահաբեկիչների հենակետերի եւ պահեստների որոնման, ինչպես նաեւ տեղային հակամարտությունների գոտիներում ականների եւ ֆուգասների հայտնաբերման համար:

Լուսանկարը`  LDS
http://armenpress.am/arm/news/867957/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here