Միջերկրական ծովում ավելի քան 4,2 հազար փախստականներ են խեղդվել 2016 թվականին

0
110

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին ավելի քան 4,2 հազար միգրանտներ ու փախստականներ են զոհվել Միջերկրական ծովով եվրոպական ափեր հասնելու փորձ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

ՄՄԿ-ի տվյալներով՝ 2016 թվականի սկզբից 4 հազար 271 մարդ զոհված կամ անհետ կորած Է համարվում Միջերկրական ծովում՝ Եվրոպա հասնելու փորձ անելիս: Իսկ ընդամենը տարեսկզբից ծովով եվրոպական երկրներ Է հասնել 341 հազար 55 մարդ:

Ավելի վաղ ՄՄԿ-ն հայտնել Էր, որ տարվա սկզբից մինչեւ հոկտեմբերի 25-ը ծովային ճանապարհներով եվրոպական ափեր Է հասել ավելի քան 328 հազար մարդ: 2015 թվականին նույն այս ճանապարհով Եվրոպա Է ժամանել ավելի քան 1 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP
http://armenpress.am/arm/news/867947/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here