Չավուշօղլուն Շտայնմայերի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևին

0
120

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

Չավուշօղլուն դատապարտելի է համարել բանաձևի ընդունումն ու հույս հայտնել, որ թուրք-գերմանական հարաբերություններն ամենակարճ ժամանակում կվերադառնան «նախկին վիճակին»:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել է՝ ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաս տանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:
http://armenpress.am/arm/news/867948/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here