Պուտինը տեղ Է գտել աշխարհի՝ ամենաբարձր վարձատրվող ղեկավարների տասնյակում. ԶԼՄ-ներ

0
136

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի այն հայտարարության ֆոնին, թե ինքը մտադիր Է հրաժարվել բարձրագույն պետական պաշտոնում սովորական աշխատավարձից, ֆրանսիական ԶԼՄ-ները հաշվել են՝ որքան են ստանում աշխարհի մյուս ղեկավարները:

Les Echos թերթի եւ Statista ծառայության կողմից համատեղ կազմված վարկանիշի համաձայն՝ ցուցակը գլխավորում Է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակի պակաս Է ստանում նրանից եւ վարկանիշում զբաղեցնում Է իններորդ տեղը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է հետազոտությունից, ՌԴ նախագահի աշխատավարձը ցածր Է «Մեծ ությակի» երկրների ղեկավարների մեծ մասի աշխատավարձից: Ֆրանսիացի լրագրողների տվյալներով՝ Պուտինի աշխատավարձը կազմում Է տարեկան 136 հազար դոլար (մոտավորապես 8,9 մլն ռուբլի): Նա իններորդ տեղն Է զբաղեցնում վարկանիշում:

Առաջին տեղում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Է՝ տարեկան 400 հազար դոլար աշխատավարձով: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որի աշխատավարձը կազմում Է տարեկան 260 հազար դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ տարեկան 234 հազար դոլար:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հինգերորդն Է, նրա աշխատավարձը, վարկանիշի համաձայն՝ կազմում Է տարեկան 215 հազար դոլար, իսկ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վեցերորդն Է՝ տարեկան 203 հազար դոլար աշխատավարձով:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատավարձը տարեկան 194 հազար դոլար Է, նա ութերորդ տեղում Է:

«Մեծ ությակի» երկրների ղեկավարներից Պուտինի աշխատավարձին զիջում Է միայն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի աշխատավարձը: Նա տարեկան ստանում Է 125 հազար դոլար եւ զբաղեցնում Է վարկանիշի տասներորդ տեղը:

Վարկանիշում տեղ են գտել նաեւ «ությակի» մեջ չմտնող երկու երկրների ղեկավարներ՝ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման, որը տարեկան ստանում Է 233 հազար դոլար (չորրորդ տեղ), եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի տարեկան աշխատավարձը կազմում Է 197 հազար դոլար (յոթերորդ տեղ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/867985/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here