Ջուլիանին եւ Բոլթոնն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածուներն են. The Wall Street Journal

0
134

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնն Միացյալ Նահանգների  նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուներն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Թրամփի խորհրդականներն այս երկու թեկնածությունները դիտում են որպես հիմնականները, վերջնական որոշումը կարող Է ընդունվել առաջիկա շաբաթներին:

Իր հերթին AP գործակալությունն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածու Է նշել Ջուլիանիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/867887/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here