Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական վարժանքներն սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը. ՌԴ ԱԳՆ

0
96

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններն սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության մեկնաբանության մեջ:

«Ուշադրություն ենք դարձրել Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններին, որոնց ավելի քան 250 զինծառայողներ են մասնակցում 13 երկրներից,-նշել են նախարարությունում:-Ընթացիկ տարում դրանք այդօրինակ արդեն երրորդ վարժանքներն են Վրաստանի տարածքում՝ մայիսին Noble Partner-ից եւ սեպտեմբերին՝ Agile Spirit-ից հետո: Տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի ստանդարտներով Վրաստանի զինված ուժերի օպերատիվ պատրաստման մասշտաբների ու ինտենսիվության պլանաչափ մեծացում՝ դաշինքի հրամանատարաշտաբային կառույցների ակտիվ ներգրավմամբ»:

«Ռուսաստանն այդօրինակ ակտիվությունը լուրջ սպառնալիք Է համարում տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

«ՆԱՏՕ-ում չեն թաքցնում, որ Թբիլիսիի հետ ներկայիս ռազմական գործընկերությունը դիտարկվում Է որպես Ռուսաստանի «զսպման» քաղաքականության բաղկացուցիչ մասը,-նշել են նախարարությունում:-Այդ համատեքստում այն դերը, որն ստանձնել Է Վրաստանը, բարդացնում Է ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»:

«ՆԱՏՕ-Վրաստան-2016» զորավարժությունները նոյեմբերի 10-ից մինչեւ 20-ն ընթանում են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության փաթեթի շրջանակներում, որն ընդունվել Է դաշինքի՝ 2014 թվականին Ուելսում կայացած գագաթնաժողովում: Դրանց անցկացման վայր Է ընտրվել Թբիլիսիի մերձակա Կրծանիսում Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի Վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի տարածքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/867909/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here