Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգին հնչելու են նոր ստեղծագործություններ

0
125

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեցին համերգի մասնակիցներն ու կազմակերպիչները: «Գյումրու համերգն ինձ համար շատ նշանակալի է և կարևոր, քանի որ արմատներով այնտեղից եմ Ö ‡ լավ հիշողություններ ունեմ: Համերգի  առաջին մասում ներկայացված ստեղծագործություններից շատերն առաջին անգամ կհնչեն Հայաստանում, իսկ երկրորդ մասում կներկայացվի «Ռեքվիեմը»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտորն ասաց, որ կարևորում է Հասմիկ Պապյանի և Ռոբերտ Մլքեյանի հետ համագործակցությունը: «Միշտ վայելել եմ Պապյանի`մեծ մարդու բարեկամությունը, որը համերգին կկատարի  «Զուգահեռ երգեր» ծավալուն գործը, իսկ Մլքեյանի հետ վաղուց ենք աշխատում և նա մեծ դեր է խաղացել իմ «Ռեքվիեմի» կայացման գործում»,-շեշտեց Մանսուրյանը:

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի խոսքով` իր և գյումրեցիների միջև հոգևոր կապ կա: «Մանկությունս անցել է Գյումրիում և ուրախ եմ, որ համերգն այնտեղ է կայանալու: «Զուգահեռ երգերը» կատարել եմ աշխարհի տարբեր քաղաքներում»,-ասաց երգչուհին:

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ընդգծեց, որ 30 տարի համագործակցում է Տիգրան Մանսուրյանի հետ: «Հիանալի է, որ Հայաստանում նման կոմպոզիտոր կա: Երկար տարիներ աշխատել եմ Գյումրիում, և այս քաղաքն իմ, որպես մասնագետ, կայանալու գործում մեծ դեր է խաղացել: Հաճելի կլինի կրկին ելույթ ունենալ Գյումրու հանդիսատեսի առաջ»,-ասաց դիրիժորը:

Երաժիշտները զրույցի ընթացքում անդրադարձան հայաստանյան երաժշտական դաշտում առկա անճաշակությանը:

«Արվեստում պետք է խուսափել շուկայական հարաբերություններից, քանի որ շուկան հաշվի չի նստում բարձր արվեստի, արժեքի հետ»,-շեշտեց Տիգրան Մանսուրյանը:

Հասմիկ Պապյանի կարծիքով` անճաշակության դեմ պայքարի միակ ձևը հեռուստաեթերից անորակ ու ցածրորակ երաժշտությունը հանելն է, իսկ Ռոբերտ Մլքեյանն ընդգծեց, որ նմանատիպ երաժշտության դեմ պայքարելը շատ դժվար է, քանի որ այն էժան է և դյուրամարս:

Գյումրիում կայանալիք համերգին մասնակցում են` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան, ՀենրիետտÕ ¡ Հարությունովա, Հովհաննես Գրիգորյան, Յանա Դարյան, Արթուր Ավանեսով: 

Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
http://armenpress.am/arm/news/867962/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here