Apple-ն սկսել է վիրտուալ իրականության ակնոցի մշակումը

0
135

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ն սկսել Է վիրտուալ իրականության ակնոցի մշակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է Bloomberg-ը: Հրատարակությունը դա համարում Է «գաղտնի ծրագիր»՝ վկայակոչելով ընկերության աղբյուրներ, որոնց անունները չեն նշվում:

Նրանց տեղեկատվությամբ՝ տեխնոլոգիան առայժմ նախնական փորձարկումներ Է անցնում: Ենթադրվում Է, որ ակնոցը կլինի անհաղորդալար, հատուկ դիսփլեյներով, որոնք օգտատերերին թույլ կտան վերարտադրել տեսագրություններ եւ այլ տեղեկատվություն: 

Եթե թեստերը հաջող լինեն, տեխնոլոգիայի զանգվածային արտադրությունը կարող Է սկսվել 2018 թվականից ոչ շուտ, հայտնել Է Apple-ի աղբյուրը:

Ավելի վաղ գործադիր տնօրեն Թիմ Քուկը խանդավառություն Է խոսել Pokemon Go խաղի աճող ժողովրդականության պատճառով հավելյալ իրականության տեխնոլոգիաների զարգացման մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
http://armenpress.am/arm/news/867897/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here