Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արամ Աթեշյանին

0
92

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Տ. Հարություն աբեղա Տամատյանը, Գրիգոր քահանա Տամատյանը և Մկրտիչ Սերթշիմշեքը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը հայտնել էր, որ Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարճատև այցով ժամանել է Հայաստան։ Նա իր այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի վանատանը և հանդիպելու է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: 
http://armenpress.am/arm/news/868096/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here