ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 10 տարով երկարացրել Է Իրանի դեմ պատժամիջոցների օրենքը

0
97

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին քվեարկել Է Իրանի դեմ պատժամիջոցների օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու օգտին: Սույն որոշումը պաշտպանել Է 419 կոնգրեսական, դեմ Է քվեարկել միայն մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահին թույլ Է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր մասնակից են Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակմանը, ահաբեկչության օժանդակմանը, ինչպես նաեւ մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ, սակայն, այդ լիազորությունների ժամկետը լրանում Է դեկտեմբերի 31-ին: Ինչպես պալատի նիստում նշել Է միջազգային գործերի կոմիտեի նախագահ հանրապետական Էդ Ռոյսը, պատժամիջոցները «չափազանց կարեւոր գործիք» են մնում ԱՄՆ-ի գործադիր իշխանության համար, որոնք թույլ են տալիս «նվազեցնել վտանգավոր միջուկային գործարքի   հասցրած վնասը»:   

Խոսքը վերաբերում Է այն միջազգային համաձայնագրին, որը երաշխավորում Է Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/868043/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here