ԱՄՆ-ի Կոնգրեսում օրինագիծ Է ընդունվել Սիրիայի եւ նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցների մասին

0
121

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին միաձայն ընդունել Է օրինագիծ, որը նախատեսում Է պատժամիջոցների սահմանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության, ինչպես նաեւ նրանց դեմ, ովքեր աջակցություն են ցույց տալիս Արաբական Հանրապետությանը, ներառյալ Ռուսաստանը եւ Իրանը: Այժմ այն կներկայացվի Սենատի քննարկմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նիստում պարզաբանել Է պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը, պատժամիջոցները կուղղվեն տնտեսության մի ամբողջ շարք հատվածների դեմ, որոնք Սիրիայի իշխանություններին անհրաժեշտ են մարտական գործողություններ վարելու համար:

«Այս օրինագիծը ենթադրում Է պատժամիջոցների սահմանում այն անձանց դեմ, ովքեր շարունակում են գործեր վարել Ասադի վարչակարգի հետ»,- իր հերթին պարզաբանել Է նախաձեռնության մշակող դեմոկրատ կոնգրեսական Էլիոտ Էնգելը:    

«Մենք կհետեւենք այն մատակարարումներին, որոնք սնուցում են ռազմական մեքենան. փող, ինքնաթիռներ, պահեստամասեր, նավթ: Խոսքը վերաբերում Է մատակարարման ամբողջ շղթային: Եվ այո, մենք կգործենք Ասադի գործընկերների դեմ, որոնք նրան օգնում են բռնություններ իրագործելու հարցում»,- շարունակել Է օրենսդիրը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը, Իրանը, «Հըզբոլլահը» մասնակցել են Սիրիայում պատերազմական հանցագործություններ կատարելուն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/868048/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here