Բաքվի հետ միակ թեժ գիծը շփման գիծն է. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը «Ռոսիա սեգոդնիա»-ին

0
106

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեմ չէ Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծմանը: «Ռոսիա սեգոդնիա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին՝ Լեռնային Ղարաբաղում` շփման գծում, տեղի ունեցող իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար: «Հնարավոր է, եթե դա օգուտ բերի, եթե մենք օպերատիվ կերպով արձագանքենք իրադարձություններին: Օրինակ, շփման գծում որևէ մեկը կրակում է, և, մեր տեղեկություններով, կրակում են ադրբեջանցիները, ես վերցնում եմ հեռախոսը և զանգարահում Ադրբեջանի նախագահին ու նշում. «կրակում են»: Եվ նա իրականում ստուգում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը դեմ չէր լինի նման թեժ գծի ստեղծմանը Երևանի և Բաքվի միջև: «Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել, մերոնք կրակում են, թե ոչ` իհարկե, ակնկալելով նաև նման վերաբերմունք Ադրբեջանի ղեկավարից»,- ընդգծել է Հայաստանի առաջնորդը՝ ավելացնելով, որ 1990-ականներին փորձ է արվել ստեղծել «թեժ գիծ»:

«Նման փորձ մենք արեցինք 1990-ականների սկզբներին, այն ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, մենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ունեինք ուղիղ կապ: Մենք կարող էինք նման էքստրեմալ դեպքերի ժամանակ, երբ անհրաժեշտ լիներ արտակարգ կապ, կապ հաստատել: Բայց հիմա դա չկա»,- նշել է Սերժ Սարգսյանը:
http://armenpress.am/arm/news/868174/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here