Էրդողանը մահապատժի վերականգնումը թուրք ժողովրդի պահանջն է համարում

0
117

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ խոսել է երկրում մահապատժի վերականգնման անհրաժեշտության մասին` հայտարարելով, թե դա թուրք ժողովրդի պահանջն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական &laq uo;Հուրիեթ» պարբերականը:

«Դա մեր ժողովրդի պահանջն է: Մենք չենք կարող մերժել այդ պահանջը: Ժողովրդի այս պահանջը կներկայացվի մեջլիս: Մահապատիժը գործում է աշխարհի երկրների ոչ թե փոքր, այլ մեծ մասում»,- ասել է Էրդողանը:

Նա ներկայացրել է վերջերս Բելառուս կատարած այցը` նշելով, որ այնտեղ ևս գործում է մահապատիժը: Էրդողանը հայտնել է, որ Բելառուսի նախագահը գոհունակություն է հայտնել մահապատժի առկայության առնչությամբ` ասելով, որ թե′ ժողովուրդն է գոհ, թե′ հանցավորության մակարդակն է նվազել:

«Իհարկե, Արևմուտքը Բելառուսի նախագահին բռնապետ է անվանում: Սակայն ո՞վ է ժողովրդավար: Նայեք Միացյալ Նահանգներին: Իրենց ուզած մարդը չընտրվեց նախագահ, հարձակվեցին Թրամփի վրա»,- ասել է Էրդողանը:

Եվրամիության անդամ շատ երկրների ներկայացուցիչներ բազմիցս Թուրքիային հորդորել են հրաժարվել մահապատժի վերականգնման մտքից` հայտնելով, որ դա կդառնա Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացի վերջը:
http://armenpress.am/arm/news/868094/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here