Թրամփը կարող Է Սիրիայում ՌԴ-ի հետ համատեղ ավիահարվածներ սկսել ահաբեկիչների դեմ. The Washington Times

0
112

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հունվարին կայանալիք պաշտոնակալությունից հետո կարող Է վերականգնել սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները Սիրիայում ահաբեկիչների դեմ Ռուսաստանի հետ համատեղ ավիահարվածների եւ Համատեղ գործադիր կենտրոնի ստեղծման շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել Է The Washington Times թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի աղբյուրներ:

Զինծառայողները եւ դիվանագետները հրատարակությանը պատմել են, որ պատրաստ են հետեւելու գործարարի քաղաքական ուղեգծին, բայց ընդգծել են, որ, ամենայն հավանականությամբ. Մոսկվայի հետ համագործակցության հաջորդ քայլը կդառնա Սիրիայում զինյալների դիրքերին համատեղ հարվածների վերաբերյալ համաձայնությունների վերականգնումը: «Մենք պատրաստ Էինք առաջադրված խնդրի կատարմանը, եւ մենք վերստին կարող ենք պատրաստ լինել դրան»,- հրատարակությանն ասել Է Պենտագոնի ներկայացուցիչը:   

Ինչպես նշել Է հրատարակությունը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության նախկին ղեկավար Մայքլ Ֆլինը, որը կարող Է զբաղեցնել պետության նոր ղեկավարի ազգային  անվտանգության  հարցերով օգնականի պաշտոնը, հանդես Է գալիս ամերիկա-ռուսական ռազմական համագործակցության բնագավառում նոր դարաշրջան բացելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA
http://armenpress.am/arm/news/868108/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here