Լավրովը եւ Քերին Սիրիայի իրադրությունը կքննարկեն Լիմայում

0
112

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 17-ին երկկողմ հանդիպում կանցկացնեն Լիմայում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Խոսակցություն կծավալվի ռուս-ամերիկյան օրակարգի բոլոր ընթացիկ տարրերի շուրջ: Իհարկե, առաջին պլանում Սիրիան Է, բայց նաեւ մյուս հարցերը, այդ թվում՝ Ուկրաինան եւ երկկողմ գործերը»,-նշել Է դիվանագետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here