ՀՀ վարչապետը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդունած փաստաթղթերը

0
119

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նոյեմբերի 16-ին կայացած նիստում ընդունված փաստաթղթերը, մասնավորապես՝  Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաÖ �չությունից, այս մասին նա հայտնել է նիստից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում։

«Կարծում եմ՝ կարևոր փուլ է առաջ շարժվելու համար: Գրավիչ հանգամանքը Հայաստանի համար մեծ շուկան է: Եթե մեծ շուկան կանոնակարգվում է, խաղի կանոնները ֆիքսվում են, ապա կանոնավոր աշխատող բիզնեսի համար դա լավ է: Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
http://armenpress.am/arm/news/868200/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here