Նիգերիայի հյուսիսում սովն սպառնում Է 75 հազար երեխաների կյանքին. ՄԱԿ

0
98

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում նշում են, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Նիգերիայի Բոռնո հյուսիսարեւելյան նահանգում սովից կարող են մահանալ առնվազն 75 հազար երեխաներ, կազմակերպությունը կարող Է գլուխ չհանել այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերի համակարգող Պետեր Լունդբերգի խոսքով՝ տարածաշրջանում, որտեղ տակավին վերջերս տեր ու տնօրինություն Էր անում «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորումը, օգնության կարիք ունի առնվազն 14 մլն մարդ:

Ինչպես նշել Է Լունդբերգը, իսլամիստներից ազատագրված տարածքներում կարիքավորներից շուրջ 400 հազարը դեռահասներ են:

Նիգերիայի հյուսիս-արեւելքում կառավարական զորքերի հետ ջիհադականների յոթնամյա հակամարտության ընթացքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, տեղի մոտավորապես 2 մլն բնակիչներ փախստականներ են դարձել:-0-/56/ 11.44
http://armenpress.am/arm/news/868066/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here