Ռոուլինգը հայտնել Է Հարի Փոթերի վերաբերյալ նոր ֆիլմում քաղաքական ենթատեքստի մասին

0
135

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել Է, որ «Ֆանտաստիկ արարածներ եւ որտեղ են դրանք ապրում» (Fantastic Beasts and Where to Find Them) ֆիլմի՝ իր գրած սցենարում արտացոլում են գտել նաեւ քաղաքական խնդիրներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է բրիտանական The Times թերթը:  

«Պատմությունը ստեղծվել Է 3,5 տարի առաջ, եւ այդ ամբողջ ժամանակ ես պարզորոշ նկարագրել եմ այն, ինչ հայտնաբերել եմ շուրջս. ամբոխահաճության աճ քաղաքականության մեջ եւ ստատուս քվոն խախտելու ձգտում: Այս թեմաներն, անշուշտ, շատ հրատապ են մնում նաեւ մինչ օրս»,- ասել Է նա:

«Ֆանտաստիկ արարածներ եւ որտեղ են դրանք ապրում» ֆիլմի եվրոպական պրեմիերան կայացել Է նոյեմբերի 15-ին Լոնդոնում: Դիտման ավարտից հետո Ռոուլինգը նշել Է, որ շատ հպարտ Է  ֆիլմով: Խոսելով Փոթերի վերաբերյալ առաջին գրքի լույսընծայման գալիք 20-ամյակի մասին («Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գիրքը հրատարակվել Է 1997 թվականի հունիսի 26-ին)՝ Ռոուլինգը BBC-ին հայտարարել Է, որ 20 տարի անց իրեն զգում Է «աշխարհի ամենաերջանիկ մարդը», քանի որ «կարող Է անել այն, ինչ ցանկանում Է»:       

«Ֆանտաստիկ արարածներ եւ որտեղ են դրանք ապրում» շարքի առաջին ֆիլմը համաշխարհային վարձույթ դուրս կգա 2016 թվականի նոյեմբերի 18-ին: Կինոժապավենի ռուսաստանյան պրեմիերան պլանավորված Է 2016 թվականի նոյեմբերի 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/868057/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here