ԱԺ-ն նոյեմբերի 18-ին արտահերթ նիստ է հրավիրել

0
119

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին արտահերթ նիստ է հրավիրել: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի ընթացքում ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշումը: «Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շար մազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ պատգամավորները շարունակելու են քննարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Շարմազանովը խմբակցությունների ղեկավարներին խնդրեց ապահովել պատգամավորների ներկայությունը:
http://armenpress.am/arm/news/868319/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here