Արմեն Ամիրյանն անդրադարձել է ՀՀԿ-ին անդամակցելու հնարավորությանը

0
107

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում չի ներկայացրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ դեռ որոշում չի կայացրել՝ անդամակցելո՞ւ է ՀՀԿ-ին, թե՞ ոչ: «Ես կարծում եմ, որ երկրի կառավարման նոր մոդելը ենթադրում է, որ ցանկացած նոր նախարար պետք է պատասխանատվություն կրի նաև կուսակցական առումով։ Որևէ նախարար կուսակցության անդամ է դառնում սեփական կամքով, նրան ոչ թե առաջարկում են, ճնշում են կամ պարտադրում են, այլ մարդը դառնում է սեփական կամքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ամիրյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կուսակցական դառնա  մինչև  2017թ. խորհրդարանական ընտրությունները, նախարարը պատասխանեց. «Դրա մասին եմ ասում՝ դեռ ժամանակ ունեմ, որոշում պիտի կայացնեմ»։

Մշակույթի նախարարը չբացառեց, որ ՀՀԿ-ն ունի գաղափարներ, որոնք ինքը կարող է կիսել:
http://armenpress.am/arm/news/868309/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here