ԵԱՀԿ-ն կոչ է արել Ադրբեջանին ապաքրեականացնել զրպարտությունը

0
125

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին բարեփոխումներ մտցնել երկրի զրպարտության օրենսդրության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից:

Ադրբեջանի գլխավոր դատախազը նոյեմբերի 15-ին խորհրդարանում ներկայացրել էր քրեական օրենսգրքում փոփոխությունների առաջարկ, որոնք նախատեսում են պատասխանատվության ենթարկել երկրի նախագահի արժանապատվությունը և պատիվն առցանց վարկաբեկելու դեպքում: Նոր փոփոխություններով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել նաև «կեղծ հաշիվներից» արված արտահայտությունների համար: Բացի տուգանքների սահմանումից, նախատեսվում է որպես պատիժ կիրառել նաև ազատազրկումը:

«Ընդունվելու պարագայում այս փոփոխությունները բացասական ազդանշան կլինեն երկրում խոսքի և մեդիայի ազատության վիճակի վերաբերյալ: Ես կրկին կոչ եմ անում իշխանություններին կատարել նախկինում արված խոստումը Ադրբեջանում զրպարտությունը ապաքրեականացնելու վերաբերյալ»,- ասել է Միյատովիչը` առաջարկելով իր գրասենյակի աջակցությունը երկրում մեդիայի ազատության վիճակի բարելավման հարցում: 
http://armenpress.am/arm/news/868306/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here