Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պատգամավորներին ազատելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան

0
111

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան` տասը պատգամավորների, այդ թվում և երկու համանախագահներին ազատ արձակելու պահանջով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle -ն:

Կուսակցության փաստաբանները դիմել էին Դիարբեքիրի դատարանին, սակայն վերջինս վճռել էր, որ պատգամավորների կալանավորումը համապատասխանում է օրենքին` մերժելով ներկայացված բողոքարկումը: Ելնելով այս փաստից` փաստաբանները որոշել են նոյեմբերի 17-ին դիմում ներկայացնեն Թուրքիայի Սահմանադրական դատարան:

Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանք ներով:
http://armenpress.am/arm/news/868246/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here