Brexit-ը, Եվրահանձնաժողովի գնահատմամբ, 65 մլրդ եվրո կնստի Մեծ Բրիտանիայի վրա

0
121

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը 55-իր մինչեւ 65 մլրդ եվրո Է գնահատում Մեծ Բրիտանիայի այն ծախսերը, որոնք կապված են Եվրամիության կազմից երկրի առաջիկա դուրս գալու հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտնել Է Politico եվրոպական հրատարակության Էլեկտրոնային տարբերակը:

«Ըստ Եվրահանձնաժողովի գնահատումների, բրիտանիական կառավարությանը հարկ կլինի 55-ից մինչեւ 65 մլրդ եվրո վճարել՝ կատարելու համար ներկայիս բյուջետային պարտավորությունները, նախքան Մեծ Բրիտանիան կլքի դաշինքը»,-գրում Է հրատարակությունը:

Այն նշում Է, որ բրիտանական «հաշվի» մեծ մասը կտրամադրվի ԵՄ-ի ինստիտուտների նախկին ծառայողների կենսաթոշակների վճարմանը, ԵՄ-ի անդամ երկրներում Մեծ Բրիտանիայի կողմից օժանդակվող ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը եւ եվրոպացի ֆերմերների համար սուբսիդիաներին:

Եթե Լոնդոնը հրաժարվի կատարել ԵՄ-ի հանդեպ ստանձնած իր ֆինանսական պարտավորությունները, ապա Բրյուսելը կարող Է բրիտանական կառավարությանը դատի տալ միջազգային ատյաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/868285/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here